կարևոր
1210 դիտում, 6 ամիս առաջ - 2022-05-27 12:22

Աբաջյանի պապիկից մինչև արբանյակ․ Ավետիք Իշխանյան

Աբաջյանի պապիկից մինչև արբանյակ․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ԱԲԱՋՅԱՆԻ ՊԱՊԻԿԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԲԱՆՅԱԿ
Բռնապետիկն իր արբանյակների առաջ գլուխ է գովել, թե բացի իրենցից, ունենք նաև հայկական արբանյակ։
Ինքս, վաղուց բռնապետիկի որևէ խոսքի չեմ հավատում։ Սկսած Աբաջյանի կեղծ պապիկից և չվերջացրած Արցախով, բացի սուտ և կեղծիք տարածելուց, այդ երևույթն այլ բանի ի վիճակի չէ։
Այնպես որ, համոզված եմ, որ ի տարբերություն, բռնապետիկի շուրջ պտտվող, իրական արբանյակ-պատգամավորներ-նախարարներից, այդ արբանյակը կեղծ է, գոյություն չունի, խաբկանք է, հերթական սուտն ու կեղծիքը։