կարևոր
499 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-27 09:20

Ի՞նչ օրակարգով են ընդդիմադիրները նիստ հրավիրում. «Ժողովուրդ»

Ի՞նչ օրակարգով են ընդդիմադիրները նիստ հրավիրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արդեն հայտնի է, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 3-ին։ Արդեն հայտնի է օրակարգը. նիստի ժամանակ քննարկվելու է հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ մշակված հայտարարության նախագիծը: Խմբակցությունների տարածած հայտարարության կետերից մեկում նշվում է, որ պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միջեւ՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը:

Կետերից մեկով էլ նրանք առաջարկում են ամրագրել, որ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խաթարումը: Միեւնույն ժամանակ նշվում է, որ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումները միմյանց հետ շաղկապված չեն:

Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ: Նշենք, որ ՔՊ-ն պաշտոնապես դեռ չի արտահայտել իր դիրքորոշումը՝ նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում