կարևոր
1126 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-26 20:05

Զոհված զինծառայողների հարազատների պահանջը՝ ԲԴԽ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զոհված զինծառայողների հարազատներն այս անգամ ԲԴԽ-ի շենքի մոտ են: Պահանջում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունն անցնի դռնբաց: «Ծնողների նկատմամբ կամայական մոտեցում կա»,- վստահեցնում է Կարին Տոնոյանն ու հավելում, որ հենց սկզբից դատավորն այնպիսի վերաբերմունք է արտահայտել, որից պարզ էր իրենց ներկայությունը նիստին ցանկալի չէ: 
Ծնողների պահանջին աջակցելու համար «Դիմադրության» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից նույնպես շարժվել են դեպի ԲԴԽ: 
ԲԴԽ-ից ծնողներին առաջարկեցին հինգ հոգով բարձրանալ վերեւ, սակայն նրանք չհամաձայնվեցին այդ առաջարկին՝ նշելով, որ եթե Գագիկ Ջհանգիրյանը չիջնի, իրենք կփորձեն մտնել շենք: Ակցիայի մասնակիցները տասը րոպե ժամանակ տվեցին՝ Ջհանգիրյանին ներքեւ իջնելու եւ իրենց հետ հանդիպելու համար: Ժամանակը լրանալուց հետո, թեեւ նրանք փորձեցին ներս մտնել, բայց չստացվեց: Որոշ ժամանակ անց ոստիկանները հայտնեցին, որ ներսում պատրաստ են ընդունել ծնողներին: Յուրաքանչյուր ընտանիքից մեկ անդամ՝ ընդհանուր 30 ծնող կարողացավ ներս մտնել: Լրատվամիջոցներին ամեն դեպքում թույլ չտրվեց լուսաբանել հանդիպումը: 
Արծվիկ Մինասյանը նաեւ տեղեկացրեց, որ երկուշաբթի նորից միջնորդություն կներկայացնեն, քանի որ, ըստ նրա, անհնար է պատկերացնել այս դատավարությունն առանց տուժողների իրավահաջորդների մասնակցության եւ առանց լրատվամիջոցների ուղղակի ներգրավման: 

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում