06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Տեղական ինքնակառավարման մարմիններում հասարակական-քաղաքական գործիչների պնդմամբ՝ գործող իշխանությունը շարունակում է ներդնել իր սրտի թեկնածուներին: Վանաձոր համայնքում ընտրություններից հետո մեծամասնություն կազմած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց քաղաքական դրդապատճառներով: Վանաձոր համայնքի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արկադի Փելեշյանը: Մամիկոն Ասլանյանի թիմակիցները հայտարարում են՝ օրենքը, որի շրջանակներում Փելեշյանը նշանակվեց Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, հակասահմանադրական է:
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել տարբեր համայնքներում: Թալին համայնքի ավագանին բոյկոտեց Քաղաքացիական պայմանագրի ցուցակով քաղաքապետ ընտրված Տավրոս Սափեյանին: ՔՊ-ին այդպես էլ չհաջողվեց կոալիցիա կազմել: Նոր ընտրություններից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում ստորագրեց, որով Սափեյանը դարձավ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ստեղծված իրավիճակում մեկ ելք է տեսնում՝ միավորում եւ գործող ռեժիմի հեռացում: Նշում է կանգնել ենք լուրջ անվտանգային խնդիրների առաջ: Պատգամավորը դիմում է հայ կանանց, նշում է՝ տեղական ինքնակառավարման մարմիններ կազմելիս կանայք նաեւ ներդրում ունեն, հետեւաբար պետք է պայքար սկսել ժողովրդավարությունը Հայաստանում վերահաստատելու համար:
նք, որ Հայաuտանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է ՀՀ Uահմանադրությամբ, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում բազմաթիվ հակասահմանադրական խախտումներ են արձանագրվել:
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը