կարևոր
1312 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-26 16:44

Կարևորը՝ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսից

Կարևորը՝  Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսից
  • Կգա ժամանակը և օրը, ու մենք կշրջափակենք նաև կառավարության շենքը։ Քաղաքացիներին հաջողվել է շուրջ 3 ժամ շրջափակման մեջ պահել նախագահի նստավայրի և ԱԽ շենքերը։ Բողոքի ակցիաները պլանավորված են ըստ տվյալ օրվա ռեսուրսի, նպատակահարմարության և ժամանակացույցի։  
  • Միջազգային հանրության կողմից մենք չենք լսել այն պահանջները, որոնց մասին պնդում է Փաշինյանը։ Դրանք իր և Ալիևի պայմանավորվածություններն են։ Մենք մեր կարմիր գծերի մասին արդեն խոսել ենք։  
  •  Ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերտ նիստը վերջնական ջրբաժան կդառնա մեր այն հայրենակիցների համար, ովքեր դեռ կասկածում են, որ օրվա չարիքի կառավարությունը երկիրը տանում է նոր զիջումների։ ՔՊ-ն ունի երկու տարբերակ․ կա՛մ պետք է հիմնավորեն՝ ինչո՞ւ են դեմ կամ ձեռնպահ քվեարկում, կա՛մ տապալեն ԱԺ նիստը։ Երկու դեպքում էլ նրանք փակուղի են մտնում։    
  • Չի կարող տեղի ունենալ սահմանագծման և սահմանազատման աշխատանք, երբ Ադրբեջանի զորքերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում։ Չի կարելի խոսել Արցախի հայության իրավունքների և անվտանգության մասին՝ մոռանալով Արցախի կարգավիճակը։  
  •  Քաղաքացիները, ովքեր գտնում են, որ Նիկոլը պետք է հեռանա, աջակցում են մեզ, բայց նրանք նաև պետք է դառնան շարժման մասնակիցը։ Վերջին մեկ ամիսը մեր ժողովրդի հպարտության մեկ ամիսն է։ Սա բացառիկ երևույթ է։ Պետք է հասնենք այն կրիտիկական կետին, երբ մեր ժողովուրդն ամբողջությամբ ոտքի կանգնի, և ոստիկանությունն այլևս չկարողանա պաշտպանել Նիկոլի իշխանությունը։ 
  •  Այս պայքարը որևէ կերպ և որևէ ձևով չի կարող կասեցվել, շարժումը չի կարող պարտվել, որովհետև պարտությունը հայ ժողովրդի պարտությունն է լինելու։  
  •  Բոլոր նրանք, ովքեր իրենց չափն անցնում են և լեզուները երկարացնում են, պետք է հիշեն, որ հավերժ իշխանություն չեն լինելու, և յուրաքանչյուրն իր ամեն ասածի համար պատասխան է տալու։  
  •  Թուրք-ադրբեջանական դաշինքը շտապում է պատերազմից ձեռք բերված արդյունքները նաև դե-յուրե ձևակերպել։ Նրանք հասկանում են, որ երբ Հայաստանում կորցնեն Նիկոլին, բոլոր պայմանավորվածություններն առոչինչ են լինելու։ Մեր խնդիրն է այդ ամենը կասեցնել։  
  •  Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կայացած, բայց անընդունելի փաստ է, սակայն դատավճիռ չէ։ Մենք շատ լավ հասկանում ենք, ինչպես պետք է երկիրն այս վիճակից դուրս բերել, վերականգնել բանակը, բանակցություններ վարել, միջազգային հարաբերություններ կառուցել, ոտքի հանել տնտեսությունը, որպեսզի մնանք հայ, ունենանք պետականություն և հայկական Արցախ։   
  •  Բաղրամյան 26-ում նախատեսված Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը չեղարկվել է, հետևաբար չեղարկվում է նաև «Դիմադրություն» շարժման ակցիան։ 
  •  16։30-17։00-ին տեղի կունենա շարժման քայլերթը՝ հետաքրքիր ուղղությամբ, իսկ 19։00-ին՝ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։