կարևոր
1129 դիտում, 6 ամիս առաջ - 2022-05-26 13:18

Նիկոլի հետ ինչ որ բան քննարկելն ու բանակցելն անօգուտ գործ է և ժամանակի վատնում․ Արթուր Ղազինյան

Նիկոլի հետ ինչ որ բան քննարկելն ու բանակցելն անօգուտ գործ է և ժամանակի վատնում․ Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Երեկ ԱԺ-ում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու մեջ մեղադրելուց հետո, միջազգային հանրությունը պետք է անի ՄԵԿ կարևոր հետևություն.

դադարեցնել նիկոլ փաշինյանի հետ բոլոր շփումները:

Նախ նա այլևս չի ներկայացնում Հայաստանն ու Հայ ժողովրդին, նրա հետ ինչ որ բան քննարկելն ու բանակցելն անօգուտ գործ է և ժամանակի վատնում:

Ապա նաև մեծ վտանգ է պարունակում անձնական և պետական մակարդակում խաբվելու, գցվելու, խայտառակվելու և վերջում ամեն ինչի մեջ մեղավոր նշանակվելու համար:

Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը, եթե նշանակվեն գնահատում ու կարևորում են  Հայաստանն ու Հայ ժողովրդին, պետք է անմիջապես դադարեցնեն նիկոլի հետ բոլոր շփումները և կանգնեն Հայ ազգի կողքին»: