կարևոր
1090 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-26 12:42

Հենց այս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ․ արդեն պետք է խոսեին փաստերի մասին, ինչը հանրային հետաքրքրություն ունեցող նյութ է․ Կարին Տոնոյան

Հենց այս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ․ արդեն պետք է խոսեին փաստերի մասին, ինչը հանրային հետաքրքրություն ունեցող նյութ է․ Կարին Տոնոյան

Մենք երեկ հերթական դատական նիստի ընթացքում ականատես եղանք մեր նկատմամբ բավականին կամայական մոտեցման։ Այս մասին ԲԴԽ-ի դիմաց  բողոքի ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։

«Հենց սկզբից արդեն դատավորի վերաբերմունքն այնպիսին էր, որ մեր ներկայությունը, առավել ևս դատին մասնակից լինելու մեր պահանջը, համենայնդեպս ցանկալի չէ։ Մեր փաստաբանի միջնորդությանը, որպեսզի զոհված զինծառայողների ծնողները որպես տուժող կողմ դառնան երրորդ անձ, դատավորը  պատասխանեց այդ պահանջին՝ ի՞նչ պետք է ասեն ծնողները, որ դուք դեռ չեք ասել։ Այն փաստերը, որոնք տիրապետում են ծնողները, փաստաբաներից որևէ մեկը, դատավորը չի տիրապետում, քանի որ յուրաքանյուր ծնող գնացել է  իր երեխայի  հետ կատարվածի հետևից և ծնողները շատ փաստեր ունեն, որոնք ապացուցում են, որ կատարվել է պետական դավաճանություն, և մեր երեխաները ոչ թե զուտ պատերազմի զոհ են, այլ դավադիր, կազմակերպված պատերազմի ու  պետական դավաճանության զոհ են։ Մեր պահանջն է, որ նախ պարտադիր ներկա լինենք դատական նիստերին, մեզ տրվի երրորդ կողմի կարգավիճակ, որպեսզի մենք նիստերին հարց տալու կամ  ինչ որ բան ասելու իրավունք ունենանք»,- ասաց Կարին Տոնոյանը։

Նա ասաց, որ իրենք այսօր բողոքի ակցիա են իրականացնում ԲԴԽ-ի դիմաց, քանի որ բոլոր հրահանգները հենց ԲԴԽ-ից են իջեցվում.

«Մեր պահանջն է՝ ԲԴԽ-ից դատական նիստերը լինեն դռնբաց, ծնողներին թույլ տան մասնակցել նիստերին ընդ որում որպես երրորդ կողմ, թույլ տան լրատվամիջոցներին նույնպես ներկա լինեն նիստերին։ Հենց այս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ, որովհետև արդեն պետք է խոսեին փաստերի մասին, ինչը հանրային  հետաքրքրություն ունեցող նյութ է»,-նշեց Կարին Տոնոյանը։