կարևոր
1525 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-26 09:07

Այս ամենը ԱԳՆ-ն չի հերքել, բայց Միրզոյանի 30 րոպե ուշանալու փաստը հերքել է՝ վիրավորական ձևակերպմամբ. Սուրեն Սարգսյան

Այս ամենը ԱԳՆ-ն չի հերքել, բայց Միրզոյանի 30 րոպե ուշանալու փաստը հերքել է՝ վիրավորական ձևակերպմամբ. Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին շաբաթների ընթացքում ասել եմ, որ.

1. Միրզոյանի վաշինգտոնյան այցը ֆիասկո էր:

2. Հարաբերությունների հաստատման 30 ամյակը լուրջ առիթ էր՝ օրակարգը վերաիմաստավորելու և թարմացնելու համար, ինչը չարվեց:

3. Հաշվի առնելով 30 ամյա հաբելյանը, ամերիկցիները պետքարտուղարի մակարդակով հանդիպում էին տվել: Ցավոք, այդ հանդիպումը չօգտագործվեց լուրջ օրակարգային հարցերի քննարկման կամ մեր շահերից բխող օրակարգն առաջ մղելու համար:

4. Շուրջ մեկ տասնյակ հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը չի բարձրացրել Արցախի կարգավիճակի, Արցախի անկախության ճանաչման և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր: Ինչպես նկատում եք, իր փոխարեն դա ամերիկյան կողմն է անում:

5. Միրզոյանի հետ հանդիպում էր կազմակերպվել Atlantic Council ուղեղային կենտրոնում (դուք ուրիշ ուղեղային կենտրոն չգիտե՞ք) որին մասնակցեցին ընդամենը 20 հոգի, այդ թվում դեսպանության աշխատակազմը և պաշտոնական պատվիրակությունը՝ զբաղեցնելով սենյակի կեսից ավելին:

6. Երևում էր, որ հայկական կողմը Վաշինգտոնից ցանկացել է մի քանի կարևոր մեսիջ «պոկել», որպեսզի սպառի ներքաղաքական դաշտում:

Հիմա ուշադրություն!

Այս ամենը ԱԳՆ-ն չի հերքել, բայց Միրզոյանի 30 րոպե ուշանալու փաստը հերքել է: Ու վիրավորական ձևակերպմամբ»: