կարևոր
3748 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-25 20:10

«Միայն կրթությունն ու մշակույթը կարող են սնել հայ մնալու արմատը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեկնարկել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության 9-րդ պատգամավորական ժողովը: Սակայն նախքան ժողովի մեկնարկը աշխարհի 15 երկրների շուրջ 80 պատվիրակներ այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսների հիշատակին: 
Շուշիի «Վարանդա» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանի ներդրումն Արցախում երգարվեստի զարգացման, պատանիներին ազգային ոգով դաստիարակելու գործում շատ մեծ է: Շուշիում 30 տարի դասավանդած դաշնակցական արվեստագետը փոխել է գործունեության վայրը, բայց նրա ոգին ու առաքելությունը մնացել են նույնը: 
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության պատգամավորական ժողովն իրականացվում է չորս տարին մեկ անգամ, որի ընթացքում ամփոփվում են նախորդ չորս տարիների աշխատանքն ու պլանավորում հետագա անելիքները: 
Միայն կրթությունն ու մշակույթը կարող է սնել հայ մնալու արմատը,- վստահ է Սպարտակ Ղարաբաղցյանը: Շատ կարեւոր է աշխարհասփյուռ հայության համախմբումը: 
1928 թվականի մայիսի 28-ին, Կահիրեում Նիկոլ Աղբալյանի, Լեւոն Շանթի եւ այլ երախտավորների ջանքերով ծնունդ առած Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունն այս տարի կդառնա 94 տարեկան: Ավելի քան ինը տասնամյակ «Համազգայինն» աշխարհի 15-ից ավելի երկրներում սփռված է իր վարժարաններով, գրատուն-հրատարակչություններով, թատրոններով, երգչախմբերով եւ պարախմբերով, գրական մշակութային հանդեսներով, հայագիտական կառույցներով շարունակում է հայապահպանման գործին ծառայելու իր հանձնառությունը: 

Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը