ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքներին։
«Ռուսաստանն ունի եզակի փորձագիտական ներուժ հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի կարգավորման ոլորտում։ Մոսկվան իր տրամադրության տակ ունի դրա համար անհրաժեշտ քարտեզագրական նյութեր։
«Արդեն ձևավորվել է խորհրդատվական օգնություն ցույց տալու ռուս փորձագետների թիմ»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը