կարևոր
3127 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-25 17:20

Եթե սա վուլկանիզացիայի կետում արված կապիկություն չի, ապա այս դիրքի վիճակն ուղղակի լացելու է. Կարեն Վրթանեսյան

Եթե սա վուլկանիզացիայի կետում արված կապիկություն չի, ապա այս դիրքի վիճակն ուղղակի լացելու է. Կարեն Վրթանեսյան

Հո նախարար չի, հո նախարար չի... Արծվի պես ճախրում է հայոց սահմաններու վրա, առյուծի պես պաշտպանում է Հայաստանի հողը... Մի խոսքով, անվախ հերոս մարկիզ դե Պապիկյան, որ մին զարկի, ջարդի հազար, օդում ճանկի «Բայրաքթար»: Այս մասին ֆեյսբուքում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Բայց խնդրում եմ մի հատ ուշադիր նայեք նկարին։

Դիրքի խորությունը՝ կես մարդաբոյ։ Ավելին՝ էդ կես մարդաբոյի կեսն էլ՝ դատարկ (!!!) անվադողեր են։

Անվադողի իմաստն այն է, որ մեջը հող ու քարեր են լցնում, որ կրակոցներից պահի։

Եթե սա ճամփեզրի վուլկանիզացիայի կետում արված կապիկություն չի, այլ մարտական դիրքում է նկարված, ապա այս դիրքի վիճակն ուղղակի լացելու է։