կարևոր
1285 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-25 15:35

Չեռնոգորիայի նախագահը երկօրյա պաշտոնական այց կկատարի Հայաստան

Չեռնոգորիայի նախագահը երկօրյա պաշտոնական այց կկատարի Հայաստան

Մայիսի 26-27-ը Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արտաքին գործերի նախարարին և պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարվել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի.