կարևոր
1228 դիտում, 9 ամիս առաջ - 2022-05-25 15:02

Վերաքննիչը քննում է Փաշինյանի նկատմամբ գործ չհարուցելու վերաբերյալ բողոքը

Վերաքննիչը քննում է Փաշինյանի նկատմամբ գործ չհարուցելու վերաբերյալ բողոքը

ՀՀ վերաքննիչ դատարանը նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի քննում է վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։

Բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը, դատական նիստին մասնակցում են նաև զոհված զինծառայողների ծնողները։

Դատական նիստին դատարանի կողմից Հակոբ Մարտիրոսյանին ուղղված հարցից հետո զոհված զինծառայողների ծնողները միջամտեցին։

Դատախանը նախազգուշացրեց, այնուհետև դատական նիստերի դահլիճից հեռացնելու ձևով սանկցիա կիրառեց անհետ կորած կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանի նկատմամբ։