կարևոր
1183 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-25 13:24

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստը տեղի կունենա Մոսկվայում. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստը տեղի կունենա Մոսկվայում. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները երեքշաբթի արդեն հանդիպել են երկու երկրների սահմանին` սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի ձևաչափով։

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։