06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Ամերիկացիների կողմից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Ջո Բայդենի աշխատանքի հավանության մակարդակը երկրում գնաճի բարձրացման ֆոնին այս շաբաթ իջել Է մինչեւ ռեկորդային 36 տոկոս: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը»-ը, մայիսի 24-ին այդ մասին գրում Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով այն հարցման արդյունքները, որն ինքը կատարել Է Ipsos սոցիոլոգիական ծառայության հետ համատեղ:
Ինչպես նշում Է գործակալությունը, սույն ցուցանիշն անցյալ շաբաթվա համեմատությամբ նվազել Է 6 տոկոսային կետով: Հարցման այն մասնակիցների թվից, որոնք ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության կողմնակիցներ են, որի անդամ Է Բայդենը, պետության ղեկավարի աշխատանքին հավանություն Է տվել 72 տոկոսը (4 տոկոսային կետով պակաս, քան մեկ շաբաթ առաջ): Հարցման մասնակիցների 59 տոկոսը հավանություն չի տալիս նախագահի գործունեությանը: Հարցումը կատարվել Է մայիսի 23 – 24-ն ԱՄՆ-ի 1 005 չափահաս բնակիչների շրջանում: Վիճակագրական սխալանքը կազմում Է 4 տոկոսային կետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: