«Ժողովրդավարությունը արժեքաբանական միջոցից վերածվել է քաղաքական միջոցի»,- «Հայկական օրակարգ. բռնաճնշումներ` ժողովրդավարության դրոշով» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համանախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը նկատում է՝ Նիկոլ Փաշինյանը խզել է իր քաղաքացիական պայմանագիրը ժողովրդի հետ: Գոհար Մելոյանը անդրադառնում է վերջին չորս տարիների կատարված ժողովրդավարության ոտնահարման դեպքերին։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը նկատում է մենք ժողովրդավար չենք, սակայն միանշանակ դիկտատոր էլ չենք: Ոստիկանությունը ակնհայտ բռնի ուժ է կիրառում, կարմիր բերատավորները արտոնյալներ են: Կոչուբաեւի խոսքով հավաքների ազատությունը լիովին խախտվում է։
Նշենք, որ անհնազանդության ակցիաների ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ են բերման ենթարկվում: Բերման են ենթարվել նաեւ անչափահասներ, որոնք ոստիկանական բաժանմունքում ծեծի են ենթարկվել: Իրավապաշտպանները ոստիկաններին որպես օրենքի պահապաններ չեն դիտարկում։
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում