կարևոր
2035 դիտում, 9 ամիս առաջ - 2022-05-24 19:26

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց գրավը փոխելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց գրավը փոխելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց գրավը փոխելու միջնորդությունը։ 

Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն ու հիշեցնում, որ  2020 թ․ հունիսին Վերաքննիչ քրեական դատարանը 2 մլրդ դրամ գրավ է կիրառել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Պաշտպանական կողմը միջնորդել է վերացնել Հայաստանի համար աննախադեպ չափի գրավը կամ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին, պատճառաբանելով, որ չկան այն ռիսկերը, որոնք կանխելու համար անհրաժեշտ է տվյալ խափանման միջոցի կիրառումը։ 

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին, ժամը 13։00-ին։