Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սիլվայի գործով» դատական նիստ կանցկացվի։ Գործող մեղադրյալներ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ նիստը չկայացավ՝ Արմեն Գեւորգյանի՝ ԵԽԽՎ նիստին մեկնելու պատճառով։ Նախորդ նիստն անցկացվել է դռնփակ: