կարևոր
514 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-24 11:13

Թովմասյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է մարդու իրավունքների խախտումներին առնչվող հարցեր

Թովմասյանը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է մարդու իրավունքների խախտումներին առնչվող հարցեր

Չնայած հայտարարվել է խորհրդարանական աշխատանքների բոյկոտ, այնուամենայնիվ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն օրերս խորհրդարանում հանդիպել է ՄԱԿ – ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի և Հարավային Կովկասում Մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովի հետ։

«Հանդիպումը շատ կարևոր էր հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին:

Քննարկեցինք փոխադարձ հետաքրքրությանն առնչվող, մարդու իրավունքների խախտումներին վերաբերող շատ հարցեր»,-գրել է Թովմասյանը։