կարևոր
1510 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-24 09:54

Բրյուսելյան հանդիպումը խայտառակություն է հայ ժողովրդի պատմության մեջ․ Արմեն Աշոտյան

Բրյուսելյան հանդիպումը խայտառակություն է հայ ժողովրդի պատմության մեջ․ Արմեն Աշոտյան

«Ամիսներ շարունակ մենք ահազանգում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հանձնում է Արցախը Ադրբեջանին, իսկ Հայաստանը՝ Թուրքիային։ Մենք բերում էինք ձեզ ապացույցներ, վերլուծություններ և ահա 2 օր առաջ Բրյուսելում դավաճան Նիկոլը և Արարատը համաձայնել են շարունակել մի գործընթաց, որի արդյուքնում Արցախի ապագան դրված է հարվածի տակ, որի արդյունքում Հայաստանը զրկվելու է ինքնիշխանությունից։

Բրյուսելյան հանդիպումը խայտառակություն է հայ ժողովրդի պատմության մեջ, բոլոր այն մարդիկ, որոնք սպասարկել են ու սպասարկում են դավաճանին, խարանով դաջվելու են իրենց գերդաստաններով, որպես դավաճանների գերդաստաններ»,-այս մասին ԱԳՆ շենքի դիմաց ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։