Նիկոլ Փաշինյանի պահանջով մեկնարկած քայլերթի մասնակիցները, ճեղքելով արգործնախարարության դիմաց ոստիկանության կազմած պատը, փակել են բոլոր մուտքերը։ Անմիջապես հետո ակցիայի մասնակիցները փակեցին նաև արդարադատության նախարարության մուտքը։
Նիկոլ Փաշինյանի պահանջով անհնազանդության ակցիաները վերսկսվել են վաղ առավոտյան՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ այդպես է լինելու բոլոր այն գերատեսչությունների հետ, որոնք կհրաժարվեն սպասարկել հայկական շահը։