01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ամփոփվեց «Ոսկե սերմեր» կրթամշակութային մրցույթի արդյունքները: Կրթամրցանակը նվիրված է 44-օրյա պատերազմում անմահացած արձակագիր, հրապարակախոս Վաչագան Մանուկյանի հիշատակին: Լրագրող ազատամարտիկներին նվիրված լսարանում կայացած արարողությունը բացվեց Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ։
Բագրատ Սրբազանը կրում է Արցախի դրոշը պատկերող կրծքանշան: Պատգամում է ամենուր ծածանել Հայաստանի եւ Արցախի դրոշը: Հայտնում է Հայաստանի դարպասները թուլացել են պատերազմի հետեւանքով, բայց մեր աշխարհը սպառնալիքներով չեն կարող կտրտել։
Հերոսացած Վաչագանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը նշում է՝ հայրենիքի շարունակությունը ձեւավորվում է զոհված տղաների արյան հաշվին: Որդին իր գրառումներում նշել է, որ հայրենիքը պահելու համար չպետք է խնայել սեփական կյանքը, որպեսզի շարունակենք պահել մեր ինքնությունը։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը հպարտ է Վաչագանի տեսակով: Նա կարեւորեց կրթամրցանակի ստեղծման գաղափարը:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3 ուսանողներ ստացան դրամական պարգեւը: Առաջին մրցանակին արժանացավ Սեդա Առաքելյանը, երկրորդ տեղում Շողեր Սահակյանն էր, իսկ երրորդը Լուսինե Հակոբյանը: Կրթամրցանակները հանձնեց Հայ ձմեռ պապ բարեգործական կազմակերպության նախագահ Արմինե Պետրոսյանը: Ասմունքող Հռիփսիմե Սարգսյանը կարդաց Վաչագանի գործերից, իսկ քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը կատարում նվիրեց հերոսի հիշատակին: Բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը անդրադարձավ Վաչագան Մանուկյանի գրականությա։
«Ներիր ինձ, հայրենիք, նվաստիս` անփառունակ ընթացքի համար: Ներիր, որ չկարողացա կերտել հաղթական երթդ, ու ներիր, որ բոլոր վերքերդ չկարողացա առնել մարմնիս վրա` որպես բազմաչարչար օրերիդ մխիթարանք»,- հերոսանալուց առաջ գրել է Վաչագան Մանուկյանը։
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը