կարևոր
838 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-23 17:56

Վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետությունում մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Երևանում գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Գիշերը կդիտվի +11, ցերեկը՝ +19, երեկոյան՝ +15 աստիճան ջերմություն։