28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո կատարած հայտարարությունը ոչ միայն Արցախի հիմնահարցի վերջնական թաղման, այլև Հայաստանի կազմաքանդման և պետականության վերջնական կապիտուլյացիայի մասին է։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Ըստ էության․
1․ Ոչ մի խոսք արդեն մեկ տարի շարունակվող ադրբեջանական ագրեսիայի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարման և ադրբեջաբական զորամիավորումների ներկայության մասին։
2․ Ոչ մի խոսք գերիների վերադարձի մասին։
3․ Ոչ մի խոսք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի, կարգավիճակի մասին․ հիմնահարցի տոտալ ուրացում և փակում։ Արցախի հիմնախնդրի կարգավորումն իջեցվել է <<հարցերի>> մակարդակի, որոնք կապված են Ղարաբաղի՝ ազգությամբ հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների հետ /այսինքն, եթե հայ մնա՝ դասագիրք, պարախումբ, պատի թերթ․․․/
4․ Պարտադրվում է սահմանազատման արագ ընթացակարգ, որն ուղղված է Հայաստանից տարածքներ պոկելուն, Արցախն Ադրբեջանին թողնելուն, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը։
5. Կոմունիկացիաներ կետի տակ հստակ է, որ Հայաստանն արձանագրելու է տարածքային, ավելի շատ ինքնիշխանության նոր կորուստներ։ Ադրբեջանն ու Թուրքիան տրանսպորտային թրատման են ենթարկելու Հայաստանը, որը նշանակում է, որ սահմանափակվելու է Հայաստանով մեր ազատ տեղաշարժը։ Սա հայաթափման և անվտանգային աներևակայելի սպառնալիք է։
6. Խաղաղության համաձայնագիր. Բնականաբար, սա արդեն վերջնագծվել է, և այն ազդարարելու է Հայաստանի վերջնական կապիտուլյացիան։ Մի բան, ինչի համար <<Ժողովրդավարության>> անգլոսաքսական պրոյեկտը 2018-ին Հայաստանում իշխանության բերեց այս ազգակործան պատուհասին։
7. Այս ամենին զուգահեռ ընթանում են Ռուբինյան-Քըլըչ բանակցությունները, որոնք իրենց հերթին նպաստում են Հայաստանի քաղաքական նոքդաունին։
8․ Սոցիալ-տնտեսական զարգացման ԵՄ խոստումները մոտավորապես համարժեք են Աֆղանստանում և արաբական աշխարհում ԱՄՆ -ի կողմից հաստատվող ժողովրդավարությանը։
Ձեր խորհուրդները մեր կործանման գինն ունեցան։
Եվ մինչ վիրտուոզորեն ընտրված մի ստոր կտոր-կտոր վաճառում է մեր պետականությունն ու երկիրն էլ հետը, ոմանք շարունակում են դեռևս իրենց պատկանող բնակարանում սուրճ խմել՝ չհավանելով ասենք Իշխանի ձայնը, Վանեցյանի սանրվածքը, Աշոտյանի մարզաշապիկի գույնը, իմ մարզական կոշիկները, հրապարակից հնչող <<Զարթիր լաո>>երգի մշակումը կամ խարույկներից բարձրացող ծուխը։
Դատաստան կա, կա դատաստան!!!!!»։