Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«ԵԹԵ...
Բրյուսելյան հանդիպումը վերջնականապես բացահայտեց վարչապետ կոչեցյալի նպատակը՝ հանձնել և հայաթափել Արցախը, Ձանգեզուրի միջանցքի անվան տակ հանձնել Սյունիքը, հանձնել հայկական 7 գյուղերը։
Միթե՞ չեք հասկանում, որ սա Հայաստանի մահն է։ Այլևս բոլոր նրանք, ովքեր կբարբաջեն նախկիններ, սրանք, նրանք և ոտքի չեն կանգնի հեռացնելու թշնամական իշխանությանը, լինեն նրանք իշխանության ներկայացուցիչներ, ընդդիմադիրներ, թե անտարբերներ, բոլորը պատասխանատու կլինեն Հայաստանի կործանման համար»։