կարևոր
2470 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-23 13:21

Ամեն ինչ կրկին ընթանում է հօգուտ Ադրբեջանի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ամեն ինչ կրկին ընթանում է հօգուտ Ադրբեջանի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.

«Փաշինյանի, Ալիևի և Միշելի երրորդ բրյուսելյան հանդիպման ընթացքում կողմերը մի շարք նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։

Կարդում եմ Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունը և տեսնում, որ մի շարք հարցերում, օրինակ, ճանապարհների բացում և կոմունիկացիաների ապաշրջափակում, Հայաստանն ու Ադրբեջանը հասել են բանակցությունների վերջնական փուլին։ Ընդ որում, ամեն ինչ կրկին ընթանում է հօգուտ Ադրբեջանի։ Դիսբալանսն ակնհայտ է։

Բայց ամենակարևորն այն է, որ հիմա արդեն կարող ենք արձանագրել՝ հայ-ադրբեջանական բանակցությունների նոր ֆորմատը կայացած փաստ է։ Կոչենք այն «Բրյուսելյան ֆորմատ»»։