կարևոր
778 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-23 13:09

Նշաձողերը երեկվա հանդիպումից հետո այնքան են իջեցված, որ սա արդեն մեր ֆիզիկական գոյության հարցն է. Էլիբեգովա

Նշաձողերը երեկվա հանդիպումից հետո այնքան են իջեցված, որ սա արդեն մեր ֆիզիկական գոյության հարցն է. Էլիբեգովա

Ադրբեջանգետ Անժելա Էլիբեգովան գրել է.

«Նշաձողերը երեկվա հանդիպումից հետո արդեն այնքան են իջեցված, որ սա արդեն մեր ֆիզիկական գոյության հարց ա։ Ամեն մեկիս բառացիորեն ֆիզիկական գոյության։ Գուցե դուք վտանգի լրջությունը մինչև վերջ չեք գիտակցում, կամ չեք ուզում հավատալ, որ 21-րդ դարում սա հնարավոր ա, բայց այն մարդիկ, ովքեր դուրս են եկել փողոց պայքարելու ունեն ինքնապաշտպանական բնազդ ու պայքարում են նաև չհավատացողների փոխարեն։

Իշխանությունը արդեն բազմիցս ցույց ա տվել, որ մարդու կյանքը և անվտանգությունը իրենց համար արժեք չունի ու մարդիկ սկսեցին ինքնակազմակերպվել։ Դուք էլ մտածեք, ձեր անվտանգությունն ա ձեզ համար ավելի կարևոր, թե ինքնապաշտպանական բնազդները բթացնող քարոզչությունը»։