կարևոր
1792 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-23 11:35

Համաձայնվել է ձեր Նիկոլն Ալիևի պայմաններին․ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ 0 բառ․ Էդուարդ Շարմազանով

Համաձայնվել է ձեր Նիկոլն Ալիևի պայմաններին․ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ 0 բառ․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Էս ու՞ր հասանք։

Սերժի ժամանակ Ալիևն էր Արցախի անկախության ճանաչումից, իսկ հիմա նույնիսկ Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ եզրույթ չի օգտագործվում ԵՄ-ի կողմից։

Նիկոլն Արցախի անկախության ու ինքնորոշման իրավունքի իրացման գաղափարից Բրյուսելում հրաժարվեց ու փոխարենը համաձայնվեց քննարկել Ադրբեջանի կազմում «Ղարաբաղի շրջանի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» հարցը։

Սա վերջն է, հասկանո՞ւմ եք։

Սա Հայոց Երրորդ Հանրապետության հիմքերի ոչնչացումն է։

Սա Ղարաբաղյան շարժման նպատակի ոչնչացումն է։

Նիկոլին իշխանության հանդուրժելն այլեւս հավասարազոր է պետականակործանման։

Ո՞ւր եք, հայ սուս հայրենասերներ, «երրորդ ուղու» ջատագովներ ու «անկախ» փորձագետներ։

Համաձայնվել է ձեր Նիկոլն Ալիեւի պայմաններին։

Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ 0 բառ։

Ձեր երեխաներին ու թոռներին ի՞նչ եք ասելու։

Ասելո՞ւ եք՝ Նիկոլը հպարտ-հպարտ եկավ սաղ տվեց,մենք էլ«30 արծաթով» ծափահարու՞մ էինք»