27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Skill մարքեթինգային ընկերության կողմից կազմակերպված Yerevan Tech Forum 2022-ի բանախոսների շարքում էր նաեւ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով հանդես եկավ «Կորպորատիվ կառավարումը մշտապես փոփոխվող միջավայրում» խորագրով ելույթով: Այն նվիրված էր բիզնեսի կառավարմանը՝ ներկայիս առավել անկայուն, անորոշ, բարդ եւ ռիսկային միջավայրում, բազմապիսի մարտահրավերներին դիմակայելու կարեւորությանն ու անհրաժեշտությանը: Ռալֆ Յիրիկյանը ներկայացնում է համավարակի ընթացքում հեռահաղորդակցության ոլորտում առաջ եկած հիմնական մարտահրավերները: Բացի այդ, նա նաեւ խոսել է հեռահաղորդակցության օպերատորից թվային ծառայություններ մատուցող ընկերության վերափոխվելու անհրաժեշտության եւ ընթացքի մասին:
Ֆորումին մասնակցում էր ավելի քան 25 բանախոս եւ 1000 մասնակից: Հիմնական թեմաները՝ ներկայացված տարբեր բանախոսների եւ ոլորտի ներկայացուցիչների կողմից, ընդգծում են տեխնոլոգիաների, թիմային կառավարման, մատակարարման շուկայի, մարքեթինգի, տեղեկատվական անվտանգության եւ բիզնեսի փոխակերպման վերջին զարգացումներն ու փոփոխությունները:
Skill Event Marketing Company-ն օգնում է ընկերություններին եւ բրենդերին լուծել տարատեսակ բիզնես խնդիրներ՝ կիրառելով միջոցառումների կազմակերպման եւ առաջխաղացման տեխնոլոգիաները:
Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում