04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Նոյեմբերյան համայնքի Ազատության հրապարակը մայիսի 20-ին երեկոյան սովորականից ավելի մարդաշատ էր: Ապրելու հիմնադրամի նախաձեռնությամբ Նոյեմբերյանում շրջանավարտների համար կազմակերպվել էր «Ֆրանսիան մեր բարեկամն է» խորագրով բացօթյա համերգը:
Համերգը նվիրված էր հայազգի կոմպոզիտորներ Միշել Լեգրանի եւ Ժորժ Կառվերանցի 90-ամյակին: Երեկոյի ընթացքում հնչել են մեծանուն կոմպոզիտորների գործերը, եւ Շառլ Ազնավուրի կատարումները: Համերգին ներկա էին նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներ Մանե Թանդիլյանը եւ Մեսրոպ Առաքելյանը:
Նման միջոցառումները ամրապնդում են միջհամայնքային կապը: Համերգին մասնակցում էին 19 գյուղերի շրջանավարտներ, ի դեպ Բարեկամավան գյուղն ունի ընդամենը մեկ շրջանավարտ:
Բացօթյա համերգի ողջ ընթացքում բեմի վրա ստեղծագործում էր գեղանկարիչ Նարեկ Տերյանը, ով հենց Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղից է: Նկարչությամբ զբաղվել է դեռ 4 տարեկանից, իսկ չքնաղ Տավուշի բնությունը նկարչին տեղափոխում է մանկության քաղցր հուշեր:
Նախաձեռնության կազմակերպիչների խոսքով պետք է կանգնել սահմանապահ բնակավայրերի բնակիչների կողքին եւ ամեն ինչ անել զարգացնելու համար սահմանամերձ գյուղերը:
Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը