կարևոր
1426 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-21 19:10

ԱՄՆ դեսպանի խոսքերը՝ քաղաքական մեսիջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության: ժողովրդավարության հայկական առաջին ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին: Սա անցնող շաբաթվա ընթացքում դեսպանի աղմկահարույց երկրորդ հայտարարությունն է: Շատերը շտապեցին Թրեյսիին ուղղել. Միացյալ Նահանգների գործընկերը Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե կառավարությունը: 
Դեսպանի խոսքերը քաղաքագետը հստակ քաղաքական մեսիջ է որակում, որ Միացյալ Նահանգների համար Հայաստանի գործող իշխանությունները հարմար են ու ձեռնտու: Ասվածը վերաբերում է նաեւ Թրեյսիի նախորդ հայտարարությանը, որում նա, ըստ էության, իր աջակցությունն է հայտնել իշխանություններին: 
Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու ու սեփականն ուժեղացնելու համար Վաշինգտոնը խաղում է երկու ճակատում՝ իր ու Բրյուսելի: Արեւմուտքի ակտիվության հիմքում Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու նպատակն է տեսնում քաղաքագետը: 
Շտապողի ու շտապեցնողի դերում ըստ Ղեւոնդյանի՝ Արեւմուտքն է: Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման օրակարգով Բրյուսելյան վերջին հանդիպումից դեռ մեկ ամիս է անցել, բայց արդեն հաջորդն է նախաձեռնվել, ինչը Հայաստանում իր պաշտոնական այցի ընթացքում ողջունեց նաեւ Եվրամիության անդամ պետության՝ Լիտվայի նախագահը: 
Մայիսի 22-ին Բելգիայի մայրաքաղաքում կկայանա Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի ու Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումը: Օրակարգի մասին պաշտոնական աղբյուրները լռում են, միայն Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն է հավաստիացրել, որ փաստաթուղթ չի ստորագրվելու: 

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում