կարևոր
1171 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-21 17:25

2018 թ-ից իշխանությունը հպարտանում է «բարեփոխված» ոստիկանություն ունենալով, սակայն իրականում ոչինչ չի փոխվել․ Թագուհի Թովմասյան

2018 թ-ից իշխանությունը հպարտանում է «բարեփոխված» ոստիկանություն ունենալով, սակայն իրականում ոչինչ չի փոխվել․ Թագուհի Թովմասյան

2018 թվականից իշխանությունը հպարտանում է «բարեփոխված» ոստիկանություն ունենալով, սակայն վերջին օրերը ցույց տվեցին, որ ոչինչ էլ իրականում չի փոխվել և ավելին՝ իշխանությունը չի էլ ցանկանում, որ որևէ բան փոխվի։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Իշխանության ներկայացուցիչները չեն թաքցնում իրենց աջակցությունը ոստիկանական ագրեսիվ վարքագծի նկատմամբ և տարբեր ամբիոններից շնորհակալություն են հայտնում վերջիններիս, մինչեւ անգամ անօրինական հայտարարություններ են հնչեցնում հավաքի մասնակիցներին զորակոչի տանելու, երբեմն էլ նշում, որ ոստիկանությունը «անհամաչափ» ուժ է կիրառում հակառակ իմաստով, այսինքն՝ շատ մեղմ է։ Իսկ ոստիկանության կողմից ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների խախտումները ամեն օր սաստկանում են։

Մեդիա կենտրոնում ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի և Հելսինկյան ասոցիացիայից Արա Ղարագյոզյանի հետ քննարկում ենք «բարեփոխված» ոստիկանության գործողությունները։ Հատկանշական է, որ արդեն որերորդ անգամ իշխանության ներկայացուցիչները հրաժարվում են մասնակցել որևէ քննարկման, բանավեճի և առերեսվել իրականությանը»։