24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Արամ Գրիգորյանի բնակարանը` դատարանի ակնհայտ անհիմն որոշման հիման վրա խուզարկելուց հետո, բնականաբար ոչինչ չհայտնաբերելուց հետո, բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Նույն վարույթի շրջանակներում ապրիլի 26-ին Արամ Գրիգորյանին ծանուցագրով արդեն հրավիրել էին ոստիկանություն, ուր նա ներկայացել էր։ Այսօր ևս, տեղեկանալով, որ քննիչն ու ոստիկանները ցանկանում են խուզարկել իր բնակարանը, անմիջապես ներկայացել է բնակության վայր։
Այսքանից մարդուն կարելի է բերման ենթարկել բացառապես ժողովրդավարության բաստիոնում, Մարիոթ հյուրանոցում այդ ժողովրդավարության քելեխի հաջորդ իսկ օրը։