Արամ Գրիգորյանի եղբոր որդին մասնակցել է 44-օրյա պատերազմին և մինչև այս պահն անհետ կորած է:Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Արսեն Բաբայանը.
«Շաբաթ օրը խուզարկության գալն ունի ստորագույն նպատակ. #նիկոլ_մահաբերը այդպիսով փորձում է ահաբեկել Արամի ընտանիքի անդամներին, որոնցից երկուսը մանկահասակ երեխաներ են»:
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնականի տանն այսօր խուզարկություն է կատարվել ձմռանկ մուրացկան կանանց գումար տալու գործով, որի տեսագրությունը վերջերս շրջանառության մեջ էր դրվել հատուկ շրջանակների կողմից։