01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Իրավապահ համակարգի՝ քաղաքական ենթատեքստ ունեցող երկակի ստանդարտներից ևս մեկ օրինակ։ Այս մասին գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Կոմիտասի պողոտայում ս/թ մայիսի 18-ին անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկին դիտավորությամբ վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է և բաց է թողնվել, վերջինի արարքը բնականաբար որպես սպանության փորձ չի որակվել։
Մինչդեռ, մի քրեական գործով պաշտպանյալս՝ վերջին պատերազմի ակտիվ մասնակից, մանկահասակ երեխա ունեցող երիտասարդը մեկ տարուց ավելին սպանության փորձի հանցակազմի մեղսագրմամբ գտնվում է կալանքի տակ, քանի որ, ըստ մեղադրանքի, ծեծկռտուքից րոպեներ անց ավտոմեքենայով հարվածել, գետնին է գցել իրեն ծեծի ենթարկողին, անվադողով նրա ոտքի վրայով անցել և հեռացել է։
Ավելին, տուժողը ծանրության որևէ աստիճան պարունակող մարմնական վնասվածք չի ստացել, ըստ տեսագրության՝ գետնից անմիջապես վեր կենալով՝ վազել է հեռացող ավտոմեքենայի հետևից, իսկ ավտոմեքենայի վրա նույնիսկ մեկ քերծվածք չկա…..։
Իսկ գուցե վերաբերմունքի այսպիսի տարբերության պատճառը իմ պաշտպանյալի մասնակցությու՞նն է հայրենիքի պաշտպանության մարտերին»։
Տեսանյութը՝ Երկիր Մեդիայի տելեգրամյան ալիքում։