01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ամիսներ շարունակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ չունեցող ՊՆ-ն երաժիշտ և պարող զորակոչիկների լսումներ ու դիտումներ է հրավիրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
«Առաջարկում եմ ժյուրիի կազմում ընդգրկել նաև դհոլչի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, թմբուկչի դատավոր Դավիթ Արղամանյանին, դաշնակահար անհայտ նախագահ էն սպիտակ մազերով մարդուն և հարսանիքի համար պարի դասերի հաճախած Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Դե իսկ Նիկոլն էլ կարող է իր անտաղանդ պարով ու դըմփ-դըմփ-հու-ով դամ պահել։
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին էլ մի կուշտ կհուզվեն և կհիանան ժողովրդավարության բարձրագույն լիգային հարիր այդ տեսարանից։ Ի պատիվ Նիկոլի առաջ մի քանի տակ խոնարհվող այս տիկնանց՝ ժյուրիի անունն էլ կարող են դնել «Ժողովրդավարության բաստիոնի կզածների համույթ»։