24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է օպերացիայի ավարտի և ուկրաինացի զինյալներից «Ազովստալ» գործարանի և Մարիուպոլի ամբողջական ազատագրման մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ազովստալ» գործարանի տարածքը, որը գտնվում էր «Ազով» ազգային կազմավորման գրոհայինների վերահսկողության տակ, ամբողջությամբ ազատագրվել է, ուրբաթ օրը հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։