Փաստաբան Բենիկ Գալստյանը երեկ «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին։
«Գերասը պինդ է ու նույնիսկ մաքսիմալ մեկուսացման պայմաններում ազատ… հազարապատիկ ավելի ազատ, քան մեր երկրի իշխանավորները, ովքեր առհավետ փակված են սեփական վախերի ու մեղքերի զնդանում»,- գրել է նա ու հրապարակել Գերասիմի նամակը ՔԿՀ-ից։