06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Մեւլութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի կենտրոնակայանում նախ հաճոյանում է ադրբեջանցի լրագրողներին, հետո հայտարարում, թե Երեւանը պետք է դրական արձագանքի Բաքվի, այսպես կոչված, խաղաղ նախաձեռնություններին:
Սակայն Չավուշօղլուի կարծիքով՝ թուրք-ադրբեջանական տանդեմի առաջարկած չակերտավոր խաղաղությանը խանգարողներ կան: Եվ թուրք նախարարը ասում է, թե ովքեր. մեղավորները, ըստ Չավուշօղլուի, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներն են եւ հայկական սփյուռքը:
Չավուշօղլուն եզրափակում է՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքնենի հետ հանդիպմանը եւս մեկ անգամ հայտարարել է, թե Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում եւ բարի կամք դրսեւորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման: Այն Ադրբեջանը, որի նախագահը չի թաքցնում Հայաստանի հանդեպ իր տարածքային նկրտումները եւ հայերին շարունակում է անվանել զզվելի թշնամի, եւ այն Թուրքիան, որի խաղաղասերի դիմակով արտգործնախարարը հայերին ցույց է տալիս թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը՝ հասկացնելով, որ Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել հայատյացության քաղաքականությունից:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում