06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Հովսեփյանների բնակարանամուտի հերթական շնորհավորանքն է՝ այս անգամ Վիվա-ՄՏՍ-ի եւ Ֆուլեր տնաշինական կենտրոնի ղեկավարների կողմից: Գործընկեր կառույցների օգնությամբ երիտասարդ ընտանիքը 5 ամսվա ընթացքում կառուցել է տան միջնապատերը, տանիքը, ավելացրել ննջասենյակների թիվն ու հիմնանորոգել հատակը: Բնակարանամուտից հետո Հովսեփյանների ե՛ւ որդին, ե՛ւ դուստրը նշանադրվել են: Նորոգված տանը նաեւ ապագա թոռնիկների համար են սենյակ առանձնացրել: Տանտիրուհին նախկին ու ներկայիս պայմաններն անհամեմեատելի է համարում:
Վիվա ՄՏՍ-ի եւ Ֆուլեր տնաշինական կենտրոնի համագործակցության արդյունքում, բոլոր առումներով բարդ տարիներ հաղթահարած ընտանիքներն սկսել են աստիճանաբար վերադառնալ կյանքի բնականոն հուն: Բնակարանշինության տասնամյա ծրագրի դրական ազդեցությունն զգացել են Հայաստանի բոլոր մարզերում ապրող մարդիկ:
Վիվա-ՄՏՍ-ի եւ Ֆուլեր տնաշինական կենտրոնի տասնամյա համագործակցության արդյունքում, միայն Վանաձորում բնակարանաշինության ծրագրից օգտվել է 44 ընտանիք: Գործընկեր կառույցերի ղեկավարները կարեւոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի, այլեւ արդեն 400 ընտանիքի վրա՝ դրա հոգեբանական ազդեցության արդյունքը: Այս տարիների ընթացքում, հանրապետության բոլոր մարզերում ավարտին է հասցվել բազմաթիվ կիսակառույցների շինարարություն:
Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում