կարևոր
1390 դիտում, 6 ամիս առաջ - 2022-05-20 20:19

«Առանց Թրեյսի Հայաստան». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ հյուրանոցում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում այդ նույն ժամանակահատվածում «Դիմադրություն» շարժման անդամները շրջափակում են շենքի մուտքերը: Ցանկանում են փաստեր ներկայացնել, որ մեր երկրում մամուլը եւ խոսքի ազատությունը ոտնահարված է: 
Ընդդիմադիրների դժգոհության պատճառը օրեր առաջ մեր երկրում Միացյալ Նահանգների դեսպանի «Արմենպրես»-ին տված հարցազրույցն է, որտեղ նա բացահայտ իր աջակցությունն է հայտնում գործող իշխանություններին: 
Նիկոլ Փաշինյանն ու Լին Թրեյսին հյուրանոց են մտնում հետնամուտքից ու սուլոցների, ինչպես նաեւ «ամո՛թ», «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումների ներքո: 
Ոստիկանները պատ են կազմել եւ թույլ չեն տալիս ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին անցնել այն եւ մուտք գործել հյուրանոց: Ի վերջո թեեւ պատգամավորներին հաջողվեց մտնել հյուրանոց, սակայն չկարողացան մուտք գործել այն սրահ, որտեղ ընթանում էր համաժողովը: Հայկ Մամիջանյանի խոսքով՝ իրենք ցանկանում են ներսում գտնվողներին ցույց տալ Հայաստանում տիրող իրական ժողովրդավարությունը: 
Եթե պատգամավորներին չհաջողվեց մուտք գործել սրահ, ապա լրագրողներին նույնիսկ թույլ չտվեցին մտնել հյուրանոց: Չնայած լրագրողները՝ հյուրանոցը շրջափակած ոստիկաններից պահանջեցին կազմակերպիչներին փոխանցել իրենց պահանջը: 
Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն արտահայտելուց հետո վերադարձան Ֆրանսիայի հրապարակ: 

Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը