կարևոր
1264 դիտում, 10 ամիս առաջ - 2022-05-20 19:21

«Նիկո՛լ, դավաճան» վանկարկումներ՝ Լիտվայի նախագահին դիմավորելիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առաջին անգամ Հայաստանի նախագահական նստավայրում, ու նման բազմամարդ ընդունելություն: Հայաստանի նախագահը լիտվացի գործընկերոջը ստիպված եղավ դիմավորել «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: Դիմադրության շարժման անդամները Բաղրամյան 26 էին եկել՝ եվրոպացի պաշտոնյային պատմելու ոստիկանության գործողությունների մասին, ասելու, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, որ ոտնահարված են ժողովրդավարական արժեքները: 
Միայն ժողովրդավարության մակարդակի մասին պատկերացումները չեն, որ տաբերվում են ներսում ու դրսում: Նախագահականի դիմաց շարժման անդամները հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ բանակցելու Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ: Իսկ ներսում նախագահները ողջունում են Փաշինյանի խաղաղության օրակարգը: 
Արցախում մշակութային արժեքների պահպանությունը միակ խնդիրն էր, որի մասին եվրոպացի գործընկերոջ ներկայությամբ բարձրաձայնեց Հայաստանի նախագահը: Ոչ մի բառ Արցախյան չլուծված հիմնախնդրի, ադբրեջանական ագրեսիայի ու ռազմագերիների վերադարձի մասին: 

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում