կարևոր
3007 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-20 18:03

Ինչպիսին է վաղվա եղանակային կանխատեսումը

Ինչպիսին է վաղվա եղանակային կանխատեսումը

Հանրապետությունում մայիսի 21-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, բարձր լեռնային առանձին գոտիներում երեկոյան ժամերին սպասվում է թաց ձյուն։ Մայիսի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։

Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 5-8 աստիճանով, ցերեկն,աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում մայիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +7, ցերեկը՝ +21, երեկոյան՝ +15 աստիճան ջերմություն։