կարևոր
1372 դիտում, 1 տարի առաջ - 2022-05-20 15:14

Լուգանսկի ազատագրումը մոտենում է ավարտին. Շոյգու

Լուգանսկի ազատագրումը մոտենում է ավարտին. Շոյգու

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը մոտենում է ավարտին. այդ մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն՝ ռազմական գերատեսչության կոլեգիայում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական զինված ուժերի խմբերը Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումների հետ շարունակում են ընդլայնել վերահսկողությունը Դոնբասի տարածքների նկատմամբ: Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը մոտենում է ավարտին»,- ասել է նա։

Շոյգուի խոսքով՝ Ուկրաինայի Զինված ուժերը, փորձելով հետաձգել ռուսական զորքերի առաջխաղացումը, տեղի բնակիչներին բաց չեն թողնում քաղաքներից ու ավաններից և նրանց օգտագործում են որպես կենդանի վահան։