կարևոր
1855 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-20 13:05

Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մտնել դահլիճ

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները մտան «Մարիոթ» հյուրանոց, որտեղ «Հայկական ժողովրդավարություն» խորագրով համաժողով է անցկացվում։ Համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ 

Ընդդիմադիր պատգամավորներին սակայն Փաշինյանի անվտանգությունը թույլ չտվեց մտնել դահլիճ, պատճառաբանելով, որ հրավիրվածների ցանկում չկան նրանց անունները։

Պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև լարվածություն առաջացավ։

Պատգամավորները վանկարկում էին դահլիճ մուտքի մոտ՝ «ամոթ,ամոթ»։