կարևոր
1669 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-20 09:35

Իրավապահ համակարգը կաթվածահար վիճակում է․ «Ժողովուրդ»

Իրավապահ համակարգը կաթվածահար վիճակում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 17-ից սկսած՝ Հայաստանում իրավապահ համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում է: Տպավորություն է, թե ուժայինները մոռացել են իրենց բուն գործերը եւ ըննդիմության ակցիաների հետեւանքով այլ օրակարգի մեջ են հայտնվել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները միմյանց հետ զրույցներում դժգոհում են, թե ամբողջ օրը ստիպված են լինում հրատապ խորհրդակցություններ անել: Ինչու՝ որովհետեւ ընդդիմության ակցիաների հետեւանքով տարբեր ստորաբաժանումներում աշխատող պաշտոնյաները ստիպված են զբաղվել ակտիվիստներով, նոր գործեր հարուցել, քննել դրանք, որոշներին հատուկ ուշադրություն սեւեռել, որպեսզի նոր գործ հարուցվի, եւ այլն: Արդյունքում երկրորդ պլան են մղվել մյուս գործերը:

Մի շարք փաստաբաններ «Ժողովուրդ» օրաթերթին դժգոհեցին, որ իրավապահների այս գործելաոճի հետեւանքով շատ կալանավորվածների կամ այլ կարգավիճակ ունեցող մեղադրյալների մասով գործերի քննությունները դոփում են տեղում: Չի բացառվում, որ շատ փաստաբաններ աղմուկ բարձրացնեն եւ պահանջեն իրավապահներից քննություն սկսել կամ շարունակել, այլ ոչ թե անվերջ հրատապ խորհրդակցություններ անել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: