կարևոր
2992 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-19 23:42

ԶԱՐԹՆԻ՛Ր ԼԱՈ․․․ 19.05.2022 Երևան․ Հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում․ Իշխան Սաղաթելյան (Օրվա ամփոփում)․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 22-ին վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մեկնելու է Բրյուսել Շառլ Միշելի հետ հանդիպելու համար՝ մենք հստակ ասել ենք, որ Նիկոլը չունի մանդատ ժողովրդի կողմից, ՀՀ կողմից որևէ բանակցություն վարել․ Ֆրանսիայի հրապարակում այսօրվա հանրահավաքի ավարտին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ես դիմում եմ նաև այն անձանց, ում հետ հանդիպելու է․ ՀՀ կողմից ներկայացված այդ 6 առաջարկները հայ ժողովրդի կամքի, շահերի հետ որևէ կապ չունեն, հետևաբար, Նիկոլի հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն ոչ լեգիտիմ է և առոչինչ»,-նշեց նա։

Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ ևս մեկ խնդրի․ այս օրերին այս հրապարակից, ինչպես նաև տարբեր այլ ֆորմատներով անընդհատ ներկայացվել են հիմնական սկզբունքները, անելիքները, բայց օրվա իշխանությունը որևէ բովանդակային պատասխան չի տվել, փոխարենը շարունակում է հասարակությանը խաբել այն նյութով, որով 4 տարի կերակրեց ժողովրդին և որը գոյություն չունի՝ թալանով, ապօրինի գույքերի բռնագանձումով։

«Մեզանից որևէ մեկը այս հրապարակում չի հավաքվել ինչ-որ մեկի ապօրինի գույքը պաշտպանելու, այս ամեն ինչը բլեֆ է՝ հերթական անգամ հասարակությանը ստով կերակրելու և երկիրը նոր անդունդ տանելու համար։ Մեր երկրին՝ Արցախին, ոչ մեկն այնքան վնաս չի հասցրել, ինչքան այսօրվա խմբակը․ սրանց գործունեության հետևանքով թշնամուն է մնացել 187 գյուղ, 6 քաղաք, իր տնից, ապրուստից զրկվել է 38 500 քաղաքացի, թշնամուն է հանձնվել 591 խաչքար, 39 բերդ, ամրոց, սրբավայր, 4000 պատմամշակութային հուշարձան, 12 թանգարան։ Թշնամուն է մնացել մեր հայրենիքի 72 տոկոսը, դպրոցներ, մանկապարտեզներ, գործարաններ, այգիներ, հիմա, Նիկո՛լ, դու ի՞նչ թալանից ես խոսում, այս երկրի թիվ 1 թալանիչը, քանդիչը, ավերիչը դու ես»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմության պայքարը շարունակվելու է ամբողջ թափով, շարժումը երբեք չի մարելու․ ասաց Իշխան Սաղաթելյանը՝ տեղեկացնելով, որ վաղը փողոցներ չեն փակելու։ Փոխարենը նա բոլորին հրավիրեց ժամը 09.30-ին գալ Ֆրանսիայի հրապարակ՝ նշելով, որ անհնազանդության այլ ակցիաներ կլինեն։

Իշխան Սաղաթելյանը նաև ասաց․ վաղվա անելիքների բոլոր մանրամասնները չի կարող հիմա հայտնել, բայց նշեց, որ Հայաստանում կան միջազգային պատվիրակություններ, որոնք իրենց ձայնը պետք է լսեն։ «Մեր ակցիաները կշարունակվեն մինչև 19.00, իսկ 19.00 կրկին հրավիրում ենք հանրահավաքի»։