կարևոր
913 դիտում, 6 ամիս առաջ - 2022-05-19 21:37

Վաղ առավոտից փակ էին մայրաքաղաքի մի շարք փողոցներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վաղ առավոտից կրկին փակ էին մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Ինչպես նախօրեին հայտնել էր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը այս առավոտ անհնազանդության ակցիաները մեկնարկեցին ութ ուղղություննեից: 
Ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ լարված իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ ոստիկանները փորձեցին բերման ենթարկել «Դիմադրության» շարժման մասնակիցներից մեկին, ով ավտոբուսի վրա ծածանում էր Հայաստանի դրոշը: 
Հաղթանակի կամուրջի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին մանրամասնել է Լեւոն Քոչարյանը՝ հորդորելով մասնակիցներին չտրվել սադրանքներին: 
Քաշքշոց, բախումներ, ոստիկանների ուժի կիրառման ժամանակ քաղաքացու ինքնազգացողության վատացում... Այս ամենին զուգահեռ քաղաքացիներն ամեն կերպ փորձում են աջակցել ակցիայի մասնակիցներին: Հրազդան մարզադաշտի մոտ մի կին անվճար ջուր էր հյուրասիրում «Դիմադրության» շարժման մասնակիցներին: Կնոջ միակ ցանկությունն էր տեսնել հայրենիքը խաղաղության մեջ: «Դիմադրության» շարժման անդամների քայլերթին հաջորդեց շուրջպարը:

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում