01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Վերաքննիչ դատարանում դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի դատաքննությունը: Բողոքը ներկայացրել են ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը: Բողոքի հիմքում Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեջ մեղադրելու փաստեր են: Դատախազությունը բողոքը քննելիս անգործություն է ցուցաբերել,- նշում են դիմումատուները:
Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։
Դատարանում են եղել նաեւ զոհված զինծառայողների հարազատներ: Հակոբ Մարտիրոսյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, ինչը դատավորը թույլ չտվեց ավարտել՝ հայտարարելով, որ ծանրաբեռնված է ու նիստը հետաձգեց: Զոհվածների հարազատները դուրս եկան ափերից: Անկառավարելի իրավիճակ ստեղծվեց:
Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 23-ին, ժամը 13:00-ին:
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը