կարևոր
547 դիտում, 1 ամիս առաջ - 2022-05-19 19:19

«Դիմադրության» շարժման անդամների հանդիպումը ոստիկանապետի հետ որոշակի արդյունք է ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 18-ին «Դիմադրության» շարժման անդամները, որոնք Ֆրանսիայի հրապարակից քայլերթով շարժվել էին ոստիկանության շենքի մոտ, հանդիպեցին ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ: Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ոստիկանության շենքի մոտ հավաքված շարժման անդամներին ներկայացրեց ոստիկանապետի հետ հանդիպման մանրամասները:  
Մայիսի 17-ին եւ 18-ին ոստիկանությունը անհամաչափ բիրտ ուժ էր կիրառում ոչ միայն ակցիայի մասնակիցների այլ նաեւ մի շարք պատգամավորների նկատմամբ: Այդ երկու օրերի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների թիվը գերազանցում էր 400-ը: Ոստիկանապետի հետ հանդիպումից հետո ոստիկանների գործողություններում փոփոխություն է նկատվել: Իշխան Սաղաթելյանի խոսքով այն ապօրինությունները, ինչ նախորդ օրերին էր տեղի ունենում, փաստ է, որ այսօր տեղի չի ունեցել: 
«Մայիսի 16-ին ոստիկանությունը ստացել է 2 միլիարդ 180 միլիոն դրամ պարգեւավճար»- ասաց Իշխան Սաղաթելյանը, շեշտելով, որ Նիկոլը ոստիկանությանը պարգեւատրել է այս ապօրինությունները գործելու համար եւ այս մեթոդով փորձում են շողոքորթել ոստիկաններին: 
Ոստիկանության աշխատակիցների դեմ քրեական գործեր են հարուցվել՝ բիրտ ուժ կիրառելու համար: Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց՝ իրենք հետեւողական կլինեն, որ ապօրինություն գործած ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն: 

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում